|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կառավարության նոր կազմը, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Կառավարության կազմում երեք փոփոխություն է եղել: Պաշտոններից ազատվել են արտաքին գործերի, արդարադատության, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարներ Իլյա Դարչիաշվիլին, Ռատի Բրեգաձեն և Օթար Շամուգիան:
Ներկայացնում ենք Իրակլի Կոբախիձեի առաջարկած կառավարության կազմը.
Վրաստանի արտգործնախարար՝ Մակա Բոչորիշվիլի;
Վրաստանի արդարադատության նախարար՝ Անրի Օխանաշվիլի;
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար՝ Դավիթ Սոնգուլաշվիլի;
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Լևան Դավիթաշվիլի;
Վրաստանի պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիկովանի;
Վրաստանի ֆինանսների նախարար՝ Լաշա Խուցիշվիլի;
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Կարսելաձե;
Վրաստանի ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի;
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար՝ Ալեքսանդր Ցուլաձե;
Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Միխայիլ Սարջվելաձե;
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի;
Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար՝ Թինաթին Ռուխաձե: