Փոխարժեքներ
08 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 413.62 |
RUB | ⚊ | ₽ 3.7072 |
GBP | ⚊ | £ 498.09 |
GEL | ⚊ | ₾ 140.65 |
Հերթական շաբլոն հայտարարություններն են, որեւէ նոր բան իրենց մեջ չեն պարունակում. անդրադառնալով Ադրբեջանի ռազմական բյուջեի, ինչպես նաեւ պատերազմի հնարավոր վերսկսման մասին Ալիեւի վերջին հայտարարությանը` ԵՐԿԻՐ-ին ասաց ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
«Ես եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ պատերազմի վերսկսման հավանականությունը մոտ ապագայում շատ փոքր է, չկան այն նախադրյալները, որ առաջիկայում Ադրբեջանը կգնա այդ արկածախնդրությանը»,- նշեց փորձագետը:
Ինչ վերաբերում է հունիսի 26-ին Ադրբեջանում անցկացված զորահանդեսին եւ ցուցադրված զինտեխնիկային, Դ. Ջամալյանը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունը չի խախտվել, եւ Ադրբեջանը հայկական կողմի նկատմամբ կրիտիկական ռազմական գերազանցություն չունի:
«Բայց մենք պետք է աչալրջորեն հետեւենք Ադրբեջանի նորանոր ձեռքբերումներին,- նշեց փորձագետը:- Իհարկե, այդ հակաօդային միջոցները որոշակի վտանգ ներկայացնում են մեզ համար, բայց ասել, թե դրանց առկայությունն էապես մեծացնելու է պատերազմում Ադրբեջանի հաղթանակի հավանականությունը, իհարկե, սխալ կլինի»: