Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական Evening Standart պարբերականը հոդված է հրապարակել հերթական կոռուպցիոն սկանդալի մասին, որում ներգրավված են ադրբեջանցի պաշտոնյաները: Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալության հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ ոմն զույգ մեծ գումարներ է ստացել օֆշորային ընկերությունների միջոցով: Ամուսինների՝ 13,897,280 ֆունտ ստեռլինգով հաշիվները սառեցվել են: Հետաքննությունն այս սխեման կապում է հայտնի «Ադրբեջանական լվացքատան» սկանդալի հետ, երբ ադրբեջանական իշխանությունները գումարներ էին փոխանցում Արևմուտք ՝ տարբեր տեսակի գույք ձեռք բերելու համար:
Հատկանշական է, որ զույգերի պաշտպանն այն փաստաբանն է, ով զբաղվում էր Զամիրա Հաջիևայի՝ Ադրբեջանում դատապարտված Միջազգային բանկի ղեկավար Ջհահանգիր Հաջիևի կնոջ գործով։
Ըստ Մեծ Բրիտանիայի դատավարական օրենքների և օրենսդրության՝ ադրբեջանցի ամուսինների անունները ժամանակավորապես գաղտնի են պահվում, սակայն պարբերականը նշում է, որ «նրանք առնչվում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»:
«Ադրբեջանական լվացքատունը» կոռուպցիոն սխեմա է Ադրբեջանից 2,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ դուրս բերելու համար, որը 2012-2014 թվականներին Ադրբեջանից հանվել է Միացյալ Թագավորություններում գրանցված չորս ընկերությունների և դանիական բանկի էստոնական մասնաճյուղի միջոցով: Գումարները ծախսվել են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Ղազախստանում անշարժ գույք ձեռք բերելու վրա, ինչպես ադրբեջանական վերնախավի, այնպես էլ եվրոպացի քաղաքական գործիչների կողմից: