կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-25 11:30
Քաղաքական

Չավուշօղլուն ստում է

Չավուշօղլուն ստում է

Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով, բնականաբար, նաեւ ո'չ հինգ, ո'չ երեք, ո'չ էլ նույնիսկ մեկ շրջանի վերադարձի մասին. հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի պնդումները, թե իբր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգ, երեք կամ մեկ տարածքի վերադարձի վերաբերյալ: 

«Հղումը ինչ-որ նախարարների մանիպուլյացիա է, աճպարարություն, որը նման է նաեւ այն ասածներին, թե իբր Չավուշօղլուն ջատագով չի հանդիսացել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձանժողովի վերակենդանացմանը, ինչի մասին հրապարակայնորեն ասել են ԵԽԽՎ մի շարք անդամներ, անգամ Ադրբեջանի պատվիրակները»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը: