Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլը ստում ա, երբ ասում ա, որ թշնամին մեկ ամսում փոխեց հռետորաբանությունը Արցախի հետ բանակցելու մասով և անվտանգության ու իրավունքների շուրջ բանակցելու փոխարեն սկսեց խոսել ռեինտեգրացիայից։
Դա բացարձակ սուտ ա, որը շատ հեշտ ստուգելի ա։ Բավական ա իր ադրբեջանցի գործընկերոջ բազմաթիվ ելույթները ու հարցազրույցները կարդալ 2020-ի նոյեմբերից սկսած։ Ամեն տեղ խոսվում ա, որ ինքնորոշման իրավունքի ու կարգավիճակի հարցը փակ է և իրենք Արցախի հետ պատրաստ են բանակցել միայն ռեինտեգրացիայի շրջանակներում անվտանգության և իրավունքների մասին, որոնք նախատեսված են մյուս քաղաքացիների համար։
Եթե նիկոլը ունի ժամանակ կինո Մոսկվայի մոտ սրճելու, կամ Գյումրիում կուկուռուզ ուտելով ֆոտոսեսսիաների պատերազմից 5 պակաս, վստահաբար իր գործընկերոջ հայտարարություններն էլ ա երկու տարվա ընթացքում տեսել։ Իրենց դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել, անակնկալ չի եղել, նորություն չի եղել, անսպասելի որևէ բան չի եղել մի ամսում։ Ու երբ Սրցախը նիկոլը մղել ա ինքնուրույն բանակցելու, ինքը թշնամու դիրքորոշումը ռեինտեգրացիայի մասով իմացել ա»։