Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մամուլով հաղորդվեց, որ հուլիսի 1-11-ը Երևանում ` Armenia Marriot հյուրանոցում, տեղի է ունենալու մասոնների համաշխարհային հավաք:
Ինչպես մեզ հաջողվեց պարզել, Հայաստանի գերագույն օթյակի ղեկավարն է ոմն Ահարոն, սակայն ոչ Ահարոն Ադիբեկյանը: Այդ մասին հայտնեց ինքը` Ահարոն Ադիբեկյանը` ավելացնելով, որ այդ Ահարոնը ինքը չէ: Իսկ այն մյուս Ահարոնը մենեջեր է և աշխատում է Հայաստանում գործող միջազգային մեծ ընկերությունում:
Բացի այն Ահարոնից, որ ինքը չէ, Ադիբեկյանը ճանաչում է հայկական ևս երեք մասոնների, այդ թվում` ռեստորանատիրոջ: Ըստ նրա` Հայաստանում մինչ այժմ գործող հանաշխարհային մասոնական երեք տարբեր` ֆրանսիական, ռուսական և ամերիկյան օթյակների մի քանի տասնյակ անդամների թվում չկան ռազմաքաղաքական գործիչներ, նրանք բացառապես գործարար և մշակութային աշխարհի ներկայացուցիչներ են:
Սոցիոլոգիայի տվյալներով, սակայն, ներկայումս փորձ է արվում մասոնական տարածաշրջանային կենտրոնի դերը Վրաստանից փոխանցել Հայաստանին: «Մասոնական շարժման կենտրոնը Անդրկովկասում դառնում է Հայաստանը: Եթե Վրաստանում կամ Ադրբեջանում մեկին վարպետի կոչում տան, պետք է գա, Հայաստանում այդ կոչումը ստանա: Սա Հայաստանի համար մեծ առաջխաղացում ա»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը, որի տվյալներով` մասոնական համաշխարհային կառույցում դրված է Հայաստանում գործող ֆրանսիական, ռուսական և ամերիկյան երեք տարբեր օթյակները մեկ հայկականում միավորելու հարցը: