Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի հանդամասում աղջկա դիակ է հայտնաբերվել: Yerkir.am-ի տեղեկություններով՝ մահացածը 23-ամյա Ա. Մուրադյանն է, նա տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ:
Մեզ հետ զրույցում Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել աղջկա տան հարակից աղբյուրի մոտ: «Դեռևս հայտնի չէ, ինչից է մահացել, բայց դիակի վրա բռնության հետքեր չեն եղել»,- ասաց նա և հավելեց, որ աղջկա հիվանդությունը ընտանեկան է:
Գյուղապետի խոսքով՝ մահացած աղջիկն ամուսնացած չէր, ուներ երկու քույր ու եղբայր: «Նրա մոտ հաճախակի նոպաներ էին կրկնվում: Այս ընտանիքին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարով էլ են ցուցադրել, նկարահանումների ժամանակ անգամ աղջիկը միջանցքում նոպաներ է ունեցել»,- պատմեց գյուղապետը:
Նրա խոսքով՝ ընտանիքը գյուղացիներից մեկուսացած էր ապրում: «Անասնապահությամբ էին զբաղվում, երեխաները դպրոցական հասակում հազվադեպ էին դպրոց հաճախում»,- ասաց Գաբրիելյանը:
Նշենք, որ դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում: Երիտասարդ աղջկա հուղարկավորությունը կկայանա այսօր: