|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայում ցմահ բանտարկության դատապարտված քրդական առաջնորդ Աբդուլլահ Օջալանը փաստաբանների միջոցով փոխանցել է, որ հունիսի 15-ին հայտարարված վերջնաժամկետը հետաձգվում է, քանի որ թուրքական իշխանությունների հետ բանակցությունները շարունակվում են:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Իմրալը կղզում փաստաբանների հետ հանդիպման ժամանակ Օջալանն ասել է, որ նախօրեին հերթական հանդիպումն է ունեցել Թուրքիայի իշխանությունների կողմից ուղարկված պաշտոնական պատվիրակության հետ:
Փաստաբան Դողան Էրբաշը լրագրողներին տեղեկացրել է, որ այսօր պաշտոնական հաղորդագրություն կտարածվի` Աբդուլլահ Օջալանի վերջնաժամկետի հետ կապված:
Հիշեցնենք, որ Օջալանը թուրքական իշխանությունների համար վերջնաժամկետ էր սահմանել հունիսի 15-ը` խոստանալով իր պահանջները չկատարելու դեպքում պատերազմ սկսել: «Իշխանություններն այդ պատերազմին 2 օր էլ չեն դիմանա»,- հայտարարել էր նա: