Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հերքել է լուրերն այն մասին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Վրաստան այցի ընթացքում երկու եկեղեցիների միջեւ փաստաթուղթ է ստորագրվել:
«Որեւէ տեքստ չի ստորագրվել եկեղեցիների միջեւ, այն էլ տեքստ, որում առկա են անընդունելի դրույթներ: Պարզ չէ՞, թե ինչ ծագում ունեն հաղորդագրությունները եւ ինչ նպատակով են հայտնվել լրատվական դաշտում»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում:
Ուշագրավ է, որ Մայր Աթոռի մամլո դիվանը պաշտոնապես ո'չ հաստատել, ո'չ հերքել է վրացական լրատվամիջոցներում տարածված եւ հայկական լրատվամիջոցներում, այդ թվում` մեր թերթում տեղ գտած Կոմյունիկեի գոյությունը: