կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-15 23:58
Քաղաքական

Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող երկու նոր բանաձեւեր

Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող երկու նոր բանաձեւեր

Այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ են ներկայացվելու են Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող երկու նոր բանաձեւեր, որոնցից մեկը վերաբերում է նաեւ Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնություններին` հայերին, հույներին, ասորիներին եւ այլ համայնքների պատկանող եկեղեցիների եւ եկեղեցական կալվածքների վերադարձին. տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Հայոց  ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, որը ներկայացրել են կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը եւ Ադամ Շիֆը, կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդպիսով`  հետագայում կանխել մարդկության նկատմամբ հանցագործությունները:

Ի դեպ, նման բանաձեւեր վերջին 11 տարվա ընթացքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արդեն 4 անգամ ընդունվել են, սակայն վերջնական ճանաչման համար բանաձեւը պետք է դրվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քվեարկությանը: 

Դավանանքի ազատության մասին բանաձեւը ներկայացնելու են Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էդ Ռոյսը եւ հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Հովարդ Բերմանը:

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներ Ռոյսին, Բերմանին, Դոլդին եւ Շիֆին` դրվատելով դավանանքի ազատությունը պաշտպանելու եւ պատմական իրողությունները հաստատելու` նրանց դիրքորոշումը: