|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
20 օր առաջ հերթական զարհուրելի դեպքն է արձանագրվել Աշտարակ քաղաքում: 40-ամյա տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել 4-ամյա աղջնակի նկատմամբ: Աշտարակում մեծամասնությւոնը ճանաչում է այդ «հերոսին»:
Աղջնակի մայրը թեթեւ վարքի տեր է` մարմնավաճառ, եւ նրա հերթական հաճախորդներից մեկը «աչք է դրել» մանկահասակ փոքրիկի վրա, որի հետ կատարել է անառակաբարո գործողություններ:
Աղջնակը, մեր տեղեկություններով, ոստիկաններին մանրամասն պատմել է, թե ինչ է արել «մամայի ընկեր դյադյան» իր հետ, սակայն ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել: Որպես պատճառ նշում են, թե դատաբժշկական փորձաքննությւոնը ցույց չի տվել կուսաթաղանթի խախտում, մինչդեռ անառակաբարո գործողությունները միայն բռնաբարություն չեն, դրանք բազում այլ դրսեւորումներ ունեն...