Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ վանաձորցի աղջկա նկատմամբ, բռնության գործադրմամբ, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Վանաձոր քաղաքի երիտասարդ բնակչուհին 2014 թվականի հոկտեմբերի 6-ին հաղորդում է ներկայացրել, ապա նաև բացատրություն է տվել, որ 2014 թվականի հունիս ամսին համաքաղաքացի մի տղա Վանաձոր քաղաքի «Հուշարձանի թաղամաս» կոչվող վայրում՝ ավտոմեքենայի մեջ, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով իր նկատմամբ, կատարել է սեռական բնույթի գործողություններ:
Երիտասարդ աղջիկը նաև հայտնել է, որ նույն անձը, շանտաժով և բռնության գործադրմամբ, իր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նաև 2014 թվականի հուլիս-օգոստոս ամսիներին։ Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն, աղջկա և տղայի նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին