|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, 9 տարվա ազատազրկման է դատապարտել Արմեն Կաբալյանին` անչափահասի նկատամաբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար:
Նշենք, որ Կաբալյանն այն կալանավորն է, ով այս տարվա ապրիլի 19-ին իր գործով հերթական նիստի մեկնարկից առաջ Աջափնյակի դատարանի մեկուսարանի խցից փախուստի էր դիմել, սակայն 15 օր անց` հայտնաբերվել:
Նա մեղադրվում էր ՀՀ քրօրի 139-րդ , 175-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով` դանակի գործադրմամբ քաղաքացի Կարինե Մելիքսեթյանի վրա հարձակվելու և նրանից ոսկյա շղթա, մատանիներ հափշտակելու, ինչպես նաև, նույն եղանակով անչափահաս Ա. Ե-ի վրա հարձակվելով, նրանից 8000 դրամ հափշտակելու և վերջինիս կամքին հակառակ նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ:
Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, Կաբալյանի շահերի պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ արդեն համաձայնեցրել է իր պաշտպանյալի հետ և վճիռը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարանում:
Նրա խոսքով` իր պաշտպանյալն իրեն մեղսագրված հանցանքի հետ որևէ առնչություն չունի, և դատարանը նրա նկատմամբ պետք է արդարացման դատավճիռ կայացներ: