|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի հաղթող ճանաչվեց դաշնակահար Պենգ Ցաոն` Չինաստանից, որին հանդիսատեսը չէր թողնում հեռանալ բեմից: Ծափահարությունների հեղեղի պարտադրանքի տակ նա իր ելույթից հետո երկու անգամ բեմ բարձրացավ ու նվագեց: Բայց ծափերը չէին դադարում: Ցաոն կրկին բեմ բարձրացավ, բայց այս անգամ վերցրեց իր աթոռն ու, բարի գիշեր ասելով, հեռացավ:
Արամ Խաչատրյանի մրցույթի երկրորդ մրցանակը կիսեցին Ժորա Սարգսյանն ու Լիլիթ Գրիգորյանը /Հայաստան/, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց Սոնա Արշակյանը /Ռուսաստան/:
Ի դեպ, տարվա վերջում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ տեղի կունենա նաեւ Մոսկվայում: