Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում այսօր հանձնաժողովը հաղթող ճանաչեց Հռիփսիմե Առաքելյանին: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել չորս թեկնածու:
Հիմնվելով մրցութային հանձնաժողովի որոշման և հաղթած թեկնածուի համապատասխան դիմումի վրա` պետական թատրոնի տնօրենի նշանակումը կատարում է ՀՀ մշակույթի նախարարը։
Հռիփսիմե Առաքելյանը ծնվել է 1978 թվականին Երևանում:
2000 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 2008-ին՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետը (Հանրային կառավարման մագիստրոս):
Աշխատել է «Ար», «Հայ TV», «Կենտրոն», Հայաստանի հանրային հեռուստաընկերություններում, զբաղեցրել է բարձր պաշտոններ:
2011-2016թթ. ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը: 2016-ի դեկտեմբերից մինչև 2017–ի օգոստոս ամիսը զբաղեցրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Շուրջ վեց ամիս մարքեթինգային գործունեություն է իրականացրել Հորդանանում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: