|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2004-2010թթ. ընթացքում «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար Ախթալա քաղաքի անչափահասներից ընտրել է առավել խոցելի` նյութապես անապահով խավի, ծնողազուրկ, հիմնականում` հայր չունեցող բարետես տղաների եւ նրանց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ: Նա սեռական հասունության չհասած տղաների հետ, նրանց կամքին հակառակ, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով:
Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում, համապատասխանաբար, 4-10 և 8-15 տարի ժամկետով):