Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ն դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս է պատճառել:
Նախաքննության ընթացքում Գրիշա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, կնոջ եղբոր՝ Մելքոն Մ.-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ մյուս եղբայր Պարույր Մ.-ի կողմից իր հասցեին անհարգալից արտահայտություն անելու պատճառով վիճաբանության մեջ է մտել վերջինիս և նրա ավագ եղբայր Ֆրունզ Մ.-ի հետ, որի ընթացքում իր մոտ եղած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է Պարույր Մ.-ին, այնուհետև Ֆրունզ Մ.-ին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: