| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Travelodge հյուրանոցային ցանցը հրապարակել է հետազոտության արդյունքներ, որի թեման հյուրանոցային բիզնեսի ապագան է եւ ստանդարտ հյուրանոցի բնութագիրը 2030-ին:
Խնդրի իրականացման համար Travelodge-ը վարձել էր ինժեներ եւ ֆուտուրոլոգ Յան Պիրսոնին, որն իր զեկույցը վերնագրել է «Քնի ապագան» (The Future of Sleep): Հետազոտողը հավաստիացնում է, որ ապագայում տեխնոլոգիաները հնարավորություն կտան վերահսկելու հյուրանոցների հյուրերի քունը, առողջությունը, տրամադրությունը: Ըստ նրա` հյուրերը կկարողանան քնած ժամանակ լեզուներ սովորել, ֆիզիկա ու մաթեմատիկա ուսումնասիրել:
Զեկույցում ասվում է. «Ձայները, պատկերները եւ այլ զգայական զգացողությունները կարտադրվեն մեր մահճակալի կամ անկողնու միջոցով, ինչը մեր քունը կդարձնի շատ իրական: Մենք կարող ենք մեր հավանած երազը նայել այնքան անգամ, որքան կամենանք, ինչպես նայում ենք սիրված ֆիլմը: Մեր երազներին կարող են մասնակցել մեր զուգընկերներն ու ընկերները, եւ մենք կկարողանանք հաճույք ստանալ համատեղ քնից: Հեռավոր զուգընկերոջ հետ վիրտուալ սեքսը սովորական բան կդառնա, ինչպես նաեւ` նրա արտաքինի փոփոխությունը»:
Պիրսոնի խոսքերով` իր նկարագրած տեխնիկական հրաշքների մեծ մասը 2030 թվականին տնտեսապես հասանելի կդառնա, եւ դրանից կկարողանան օգտվել նույնիսկ ամենահամեստ հյուրանոցի այցելուները: