|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովաննիսյանը քիչ առաջ ասել է, որ շարունակելու է հացադուլն այնքան ժամանակ, որքան Աստված իրեն ուժ տա:
«Ճանապարհը մեկն է` ժողովրդի իշխանության գալը: Նժարի վրա է դրված Հայաստանի անվտանգությունը եւ ազգային շահը: Այս հարցերը բարձրացված են եւ պատասխաններն անպայման ստանալու ենք»,- նշել է նա եւ հավելել, որ այս յոթ օրերի ընթացքում հետաքրքիր մի հանգամանքի է առնչվել` հասարակական գիտակցության փոփոխության:
«Այսինքն` առկա են իրավադիրության կամքի ոգու նոր ծիլեր, որոնք, սակայն, բավարար չեն: Չնայած գիտակցում եմ, որ Աստված մեզ մեկ անգամ է կյանք տվել, որը պետք է արժեւորել, սակայն քաղաքական ներկայիս իրավիճակը ստիպում է ոչ ստանդարտ քայլերի դիմել»,- հայտարարել է «Ժառանգության» առաջնորդը:
Նրա հայտարարությունից հետո նույն կուսակցության ԱԺ պատգամավորները ոչ մի մեկնաբանություն չեն արել: