կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-02 11:58
Առանց Կատեգորիա

Սեքսը` կյանքի երկարակյացության միջոց

Սեքսը` կյանքի երկարակյացության միջոց

Սեքսի համար ավելի հարմար ամիս, քան օգոստոսն է, չկա: Ներքնազգեստի վաճառքով զբաղվողները հայտնում են, որ հենց օգոստոս ամսին են ամենամեծ վաճառք գրանցում: Բոստոնի համալսարանի հետազոտողները բացահայտել են, որ ամռան ամսիներին բարձրանում է թեսթոսթերոնի մակարդակը:

Սա բացատրվում է այն փաստով, որ արեւի ճառագայթները վիտամին  D-ի աղբյուր են հանդիսանում, որի շնորհիվ աճում է հորմոնների արտադրողականությունը:

 Սեքսը նաեւ այրում է կալորիաները: Հետազոտության արդյունքների համաձայն, կանանց մոտ  87 տոկոսի համար նիհարելու ամենանախընտրելի միջոցը սեքսով զբաղվելն է:

Բժիշկները փաստում են, որ սեքսը շատ կարեւոր է առողջության համար: Նախ, այն հրաշալի է ազդում աչքերի վրա: Սեքսի միջոցով աչքերի մկանները թուլանում են եւ այլեւս կարիք չի լինում դրանք լարել որեւէ բան կարդալու համար:  Սեքսը հանդիսանում է կանխարգելիչ միջոց սրտի խնդիրների համար: Բելֆասթի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաբաթական 3 անգամ սեքսվ զբաղվելը կրճատում է սրտի կաթվածի վտանգը: Իսկ Իսրայելի համալսարանի գիտնականները գտնում են, որ այն կանայք, ովքեր շաբաթը 2 անգամ օրգազմի են հասնում, 30 տոկոսով կրճատում են կաթվածի վտանգը:

Սեքսը ամրացնում է մարդկանց ոսկորները: Ամերիկացի գիտնականները գտել են, որ այն կանայք, ովքեր ամեն շաբաթ սեքսով են զբաղվել, ավելի քիչ հավանական է, որ ոսկրային հիվանդություն ձեռք կբերեն մեծ տարիքում: Գիտնականները գտնում են նաեւ, որ տղամարդու առնանդամի չափսը այնքան կարեւոր չէ, որքան սեքսի քանակը, որի շնարհիվ կանայք եւ տղամարդիկ դառնում են ավելի բեղմնավոր:

Նոթինգհեմի գիտնականները հայտնաբերել են, որ սեքսը կանխարգելում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը:

Սեքսը բնական հանգստացնող միջոց է: Գիտնականները գտնում են, որ անգամ այն պահերին, երբ զույգերը վիճում են, միեւնույն է պետք է սեքսով զբաղվեն նյարդերը հանգստացնելու համար:

Եւ, ի վերջո մարդիկ սեքսով զբաղվում են ուղղակի հաճույք ստանալու համար: Բժիշկները հորդորում են չկորցնել նման հնարավորությունը: