| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեռական կրթության բաց կա թե' դպրոցներում եւ թե' բուհերում: Իսկ դա կարող է անդրադառնալ սեռական կյանքի ոլորտների վրաեւ դառնալ սեքսուալ խանգարումների պատճառ. նման կարծիքի են ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սեւադա Հակոբյանը եւ հոգեբան Լաուրա Պետրոսյանը:
Սեքսապաթոլոգի խոսքով, սեռական կրթության ոլորտով կարող են զբաղվել միայն կոմպետենտ եւ գիտակ մարդիկ, որ կարողանան համապատասխանեցնել ծրագրերը տարիքային եւ ինտելեկտուալ խմբերին:
«Սեռակրթության բացերը կարող են անդրադառնալ սեռական կյանքի այս կամ այն ոլորտի վրա»,- նշեց Հակոբյանը` խորհուրդ տալով ծնողներին երեխաներին սեռապես դաստիարակել դեռահասությունից առաջ, որպեսզի դեռահասը պատրաստ լինի իր օրգանիզմում տեղի ունենալիք փոփոխություններին:
«Սեռական բարդությունները հետագայում կարող են դրսեւորվել տրանսսեքսուալիզմի եւ իրական շփումներում` անկարողության տեսքով»,-նկատեց Հակոբյանը:
Նրա դիտարկմամբ, խանգարումների համար հիմք կարող է հանդիսանալ նաեւ ապատեղեկատվությունը, քանի որ ըստ Հակոբյանի, այն, ինչը չի ստանում երեխան ընտանիքում, փորձում է գտնել արտաքին աշխարհից: «Իսկ վիրտուալ հարաբերությունները կարող են երիտասարդների շրջանում հետագա սեռական պաթոլոգիաների պատճառ դառնալ»,-հավաստիացնում է Հակոբյանը:
Հոգեբանը համաձայնեց Հակոբյանի հետ` նշելով, որ վիրտուալ շփումները ոչ առողջ հարաբերություններ են, որտեղ մարդիկ ավելի ազատ են:
«Այն, ինչ չեն կարողանում ստանալ կյանքում, ստանում են վիրտուալ տարբերակով: Ծնողները թույլ են տալիս, որ երեխայի` սեռական կյանքի մասին իրազեկումը տեղի ունենա ինքաբերաբար eu այդ հաճելի հոգսը չեն վերցնում իրենց վրա»,- ասաց Լ. Պետրոսյանը:
Երկիր-ի հարցին, թե անտպղության առաջացման հիմնական պատճառը որն է, սեքսապաթոլոգը պատասխանեց, որ վերարտադրողականության խանգարում տեղի է ունենում տղաների մոտ հիմնականում սեռական հորմոնների դիֆիցիտի, խրոնիկական բորբոքային ինֆեկցիաների առկայության դեպքում.«Իսկ կանանց մոտ անտպղության կարող է հանգեցնել հորմոնալ, ձվարանային ֆունկցիաների խանգարումները, ինչպես նաեւ արգանդափողերի վնասումը: Աշխարհում տարեկան 2 մլն նորապսակ զույգեր են կանգնում այս խնդրի առջեւ»: