Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Ցեղասպանության հարցի քննարկումը Իսրայելի խորհրդարանում պարզապես քայլ է` ուղղված Թուրքիայի դեմ: Դա լուրջ խաղաքարտ է, որից Իսրայելը կհրաժարվի միայն այն ժամանակ, երբ կունենա Թուրքիայի դեմ գործելու երկրորդ խաղաքարտը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի փորձագետ, Հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը:
Սակայն երբ այս հարցը դիտարկում ենք Հայաստանի շահերի տեսանկյունից, ապա, փորձագետի խոսքերով, Իսրայելի կողմից Ցեղասպանությունը ճանաչելը կարեւոր նշանակություն կարող է ունենալ: Այս դեպքում հավանական է, որ հայկական եւ հրեական լոբբիի շահերը մեկտեղվեն ԱՄՆ Կոնգրեսում, եւ աշխատանք տարվի, որպեսզի Ցեղասպանությունը ճանաչվի նաեւ ԱՄՆ-ի կողմից: