Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վայքի ավագ դպրոցի տնօրեն Վարդուշ Թունյանի կարծիքով` ավագ դպրոցի գաղափարը լավն է, նա հույս ունի, որ մինչեւ 2018թ. այն լիովին կկայանա:
«Գաղափարը շատ հեռանկարային է, սակայն, եթե հաշվի առնվեն մի շարք նրբություններ, օրինակ` նյութատեխնիկական բազայի նոր «մոդել»-ի կիրառումը, կրկնուսույցների լրիվ «հանումը»,- ասաց տիկին Թունյանը:
Նա պայմանագիր կնքեց ագրարային համալսարանի հետ, համաձայն որի` նախատեսվում է համատեղ մասնակցությամբ կազմավորել նպատակային դասարաններ, որոնց շրջանավարտները բարձրագույն կրթություն կստանան բուհում գործող մասնագիտությունների գծով:
Այսօր նման պայմանագրեր կնքվեցին շուրջ 26 ավագ դպրոցների եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանների միջեւ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում նշեց, որ կրթական համակարգը չի բարելավվի, եթե հասարակությունը չկարեւորի կրթության դերը:
«Ավագ դպրոցի կայացումն այլընտրանք չուներ: Չնայած դժվարություններին` մենք ոչ միայն չընկրկեցինք, այլեւ նոր միջոցներ եւ ելքեր ենք փնտրում` ծրագիրը որքան հնարավոր է կայացած դարձնելու համար»,- ասաց Աշոտյանը` ավելացնելով, որ սեպտեմբերի 1-ից ավագ դպրոցներում ֆինանսավորման այլ մեթոդներ են գործելու:
«Ուսուցիչներն ավելի շատ են վարձատրվելու, եւ բարձրանալու է կրթության դերը: Պետք է հասնենք նրան, որ ունակ աշակերտներն առանց կողմնակի պարապունքների ընդունվեն բուհեր, իսկ դպրոցից կրեդիտներ փոխանցվեն համապատասխան բուհեր»,- ասաց նախարարը: