կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 13:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ողջունեցին Սարյանով շարժվող՝ դիմադրության երթի մասնակիցներին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած՝ դիմադրության երթի մասնակիցներին Սարյան փողոցում ողջունեցին Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները՝ հայտնում է  Yerkir.am-ը։

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը բարձրախոսով հրավիրեց դասադուլ անելու և միանալու շարժմանը։

Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման շրջանակում արժանապատիվ քաղաքացիները գիշերում են վրաններում՝ պահանջելով ապազգային իշխանությունների հեռացումն ու Արցախի չհանձնումն Ադրբեջանին։ Զուգահեռ խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում՝ մայրաքաղաքում ու մարզերում պարալիզացվում է երթևեկությունը, դասադուլ ու գործադուլ է անցկացվում։

Մանրամասն՝ տեսանյութում․