Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախության տարիներին կառուցված լավագույն շինությունը` իր ճարտարապետական լուծումներով, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը համարում է Մատենադարանի նոր շենքը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ անկախության տարիներին լավ շենքեր են կառուցվել` քաղաքապետարանի շենքը, կառավարական 2-րդ շենքը: Բայց, ըստ Մինասյանի, սրան զուգահեռ, նաև լավ քանդել ենք:
«Քանդել էլ կա, քանդել էլ: Կարելի է քանդել ոչ արժեքավոր շենքերը, բայց, ցավոք, մենք արժեքավոր շենքերն ենք քանդել և հիմա էլ դեռ շարունակում ենք, օրինակ` «Զվարթնոց» օդանավակայանը, որը քանդման վտանգի առջև է կանգնած: Ես շատ ցավում եմ Երիտասարդական պալատի համար, որը մտել էր բոլոր ուղեցույցների մեջ»,- ասաց Մինասյանը:
Ըստ նրա` Երևանի դեմքը ճիշտ նույն դիմագծերն ունի, ինչ տարիների թողած հետքերը` մեր դեմքին: «Երևանի դեմքն այնպիսին է, ինչպես մենք ապրել ենք` իր վայրիվերումներով. կան լավ կառույցներ, բայց կան նաև այնպիսի բաներ, որոնք չպետք է անեինք, բայց դա բնորոշ է բոլոր անցումային պետություններին: Մեր քաղաքն իր որոշակի դիմագիծն ուներ»,- ասաց Ճարտարապետների միության նախագահը: