|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհանիսյանի համոզմամբ` ՀԱԿ-ին քննադատության համար նոր թիրախ է հարկավոր, եւ հենց դրանով է պայմանավորված Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում Դաշնակցության հասցեին հնչած քննադատությունը:
«Իշխանության եւ ՀԱԿ-ի երկխոսության արդյունքն արդեն զգացվում է: Նրանք համատեղ հարձակում են սկսել ՀՅԴ-ի վրա: Բայց մենք շնորհակալություն ենք հայտնում հիստերիկ եւ անհիմն հարձակումների վրա»,- այսօր ամփոփելով գարնանային նստաշրջանը` ասաց Վահան Հովհաննիսյանը:
Նա այս ամենին նորմալ է վերաբերվում, ավելին` գոհ է, որ, այսպիսով, Հայաստանում գաղափարական պայքար է սկսվում:
Իսկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման վերաբերմունքը Վահան Հովհաննիսյանը պայմանավորում է հանրահավաքից հանրահավաք մասնակիցների թվի նվազմամբ: Խմբակցության ղեկավարի համոզմամբ` ՀԱԿ-ը պարզապես փորձում է երկխոսությունից շեղել ժողովրդի ուշադրությունը եւ հենց այդ նպատակով էլ քննադատության նոր թիրախ է փնտրում: