կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-23 12:30
Հասարակություն

Երկրին պետք է ղեկավար, ոչ թե հիստերիկ, չկայացած գրչակ. ֆիզիկայի ուսուցիչ

Երկրին պետք է ղեկավար, ոչ թե հիստերիկ, չկայացած գրչակ. ֆիզիկայի ուսուցիչ

Ֆիզիկայի ուսուցիչ Աղասի Միքայելյանը գրում է.

«Քոչարյանի ինչի՞ն է պետք գալ իշխանության։
 
Սա ունի մի պատասխան. Անձնապես իրեն պետք չէ։ Նիկոլից վրեժ չի լուծելու, ինչպես ժամանակին չպատժեց ՀՀՇ ի մնացուկներին։ Հակառակը. Ֆրանսիա փախած հայտնի գործարարին անվտանգության երաշխիքներով նորից վերադարձրեց հայրենիք, որ ստեղ բիզնես անի ու աշխատատեղ ստեղծի։ Դե հետո էդ հայտնի մարդը նորից ելավ Քոչարյանի դեմ, բայց հիմա դրա մասին չեմ խոսի։
 
Վերադառնանք հարցին. Նրան անձնապես բացարձակ պետք չի գալ իշխանության, մտնել ծանր բեռի տակ, կառավարել ավերակների վրա, կտրվել ընտանիքից։
 
Քոչարյանն էսօր Հայաստանում եզակի հակաճգնաժամային մենեջեր ա։ Դրանում երկու անգամ համոզվել ենք պատմության ընթացքում։ Այսինքն նրա էսօր իշխանության գալը պետք ա հենց երկրին։ Երկրին պետք ա ղեկավար, ոչ թե հիստերիկ չկայացած գրչակ»։