կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-05 02:56
Սպորտ

Երբ հայերը ռուս են տեսնում, սկսում են կոտրտվել

Երբ հայերը ռուս են տեսնում, սկսում են կոտրտվել

Երեկ Հայաստանի ազգային հավաքականը բարեհաջող ժամանեց Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք:

Այսօր առավոտյան ռուսական НТВ Футбол հեռուստաալիքի Футбольный Клуб հաղորդաշարը անդրադարձել էր Ռուսաստան-Հայաստան խաղին: Թեմայի շրջանակներում հարց ուղղվեց Վահան Ղարիբյանին, որը Հայաստանի նեղ շրջանակներին հայտնի է որպես ֆուտբոլային մեկնաբան:

Ղարիբյանը խոսեց հավաքականների ուժեղ և թույլ կողմերի մասին և ասաց, որ մեր հավաքականն ամեն առումով զիջում է ռուսներին, բացի մի բանից. «Մեր դարպասապահը ավելի լավն է»:

Անհասկանալի է` ինչո՞ւ երբ մերոնք ռուս են տեսնում, սկսում են քծնել եւ ճոխ գովասանքներ շռայլել Ռուսաստանի հավաքականի հասցեին:

Հիշեցնենք, որ Հայաստան-Ռուսաստան առաջին հանդիպման ժամանակ էլ մի խումբ հայ երիտասարդներ Ռուսաստանի դրոշներով իբր բարեկամական երթ էին կազմակերպել Երևանում: Մինչդեռ ռուս երիտասարդները նման մտադրություն չունեն և Սանկտ Պետերբուրգում բարեկամական երթ չեն նախատեսել: