Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը երեկ թերթին հայտնել է, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը ծրագրում են Հայաստան այցելել հուլիսի 21-23-ը:
Համազեկուցողներն այս առաքելության ընթացքում պետք է ստուգեն, թե որքանով են ՀՀ իշխանությունները առաջընթաց գրանցել ԵԽԽՎ-ի ներկայացրած վերջին պահանջների կատարման ուղղությամբ:
Իսկ պահանջները երեքն էին` քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման խոչընդոտների վերացում եւ Մարտի 1-ի զոհերի մեղավորների բացահայտում: Առաջին երկուսը կատարված են, երրորդը` ոչ:
Հայաստանի հարցը քննարկվելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, եւ իշխանությունները երրորդ պահանջի ուղղությամբ եւս պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն: Բացի այդ` Մարտի 1-ի 10 զոհերի հարազատները պատրաստվում են համազեկուցողների այցի օրերին նստացույց սկսել: