|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի կառավարությունը քննարկում է Իսրայելից իր դեսպանին հետ կանչելու հարցը:
Իսկ մինչ այդ Ստամբուլում անցկացվում են հակաիսրայելական ցույցեր անցյալ տարի այս օրը Գազայի հատված նավարկող «Խաղաղության նավատորմիղի» թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելական ուժերի հարձակման տարելիցի կապակցությամբ: Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով սպանվել էր 9 թուրք:
Հանրահավաքին մասնակցել է մոտ 30 հազար մարդ: Ցուցարարները մոմեր են վառել եւ թափահարել պաղեստինյան դրոշներ: Հանրահավաքի կազմակերպիչ IHH իսլամական կազմակերպությունը հայտարարել է, որ հունիսի վերջին նոր նավատորմիղ են ուղարկելու Գազայի հատված:
Իսկ երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ժողովրդավար կառավարությունները չեն կարող խոչընդոտել իրենց քաղաքացիների նման նախաձեռնությանը: Դա պատասխան էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` միջերկրածովյան պետությունների կառավարություններին ուղղված կոչին` խոչընդոտել նոր նավատորմիղների կազմավորմանը: