Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Էներգետիկայի նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարագրել է 12 մլն 813 հազար դրամ եւ 42 հազար 400 ֆունտ ստերլինգ: Ուշագրավ է, որ պաշտոնյաները շատ հազվադետ են դրամական միջոցները ֆունտ ստերլինգով պահում:
Պարզվում է՝ Մանուկյանը բավականին բարձր աշխատավարձ է ստացել նախքան նախարարի պաշտոն զբաղեցնելը: Այս տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը՝ այսինքն սեպտեմբերի 20-ը, ստացված աշխատանքի վարձատրությունը կազմել է 34 մլն 697 հազար 333 դրամ, այսինքն ամսական նրա միայն աշխատավարձը կազմել է մոտ 3,5 մլն դրամ: Մանուկյանի հանձնած փոխառությունները կազմում է 130 հազար 608 ԱՄՆ դոլար: Նշենք, որ նախքան նախարար նշանակվելը Մանուկյանը 2015-2016թթ. եղել է ՛՛Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ՛՛ գլխավոր տնօրենը: