Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ռոլան Դյուման այցելել է Լիբիա եւ հայտարարել, որ պատրաստ է դատարանում հանդես գալ ՆԱՏՕ-ի դեմ մեղադրանքով` ռմբակոծություններից տուժածների անունից:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նա նաեւ ասել է, որ պատրաստ է պաշտպանել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին, եթե նա կանգնի Հաագայի միջազգային քրեական դատարանի առջեւ: «Եթե նա ինձ խնդրի, իհարկե, այո: Սակայն չեն կարծում, որ դա տեղի ունենա»,- պարզաբանել է Դյուման:
Նա պատմել է, որ լիբիական հիվանդանոցներում տեսել է ՆԱՏՕ-ի ռմբակոծություններից տուժած մի քանի խաղաղ բնակիչների, իսկ բժիշկների հավաստմամբ` նրանց թիվը մոտ 20 հազար է:
Դյումային Լիբիայում ուղեկցել է հայտնի ֆրանսիացի փաստաբան Ժակ Վերջեսը, ըստ որի` իր նպատակն է բացահայտել այն մարդասպաններին, որոնք պատասխանատվություն են կրում օդային հարվածների համար, թեեւ ՆԱՏՕ-ն վստահեցնում է, որ հարվածներն ուղղված են բացառապես ռազմական նշանակետերին:
Ի դեպ, Դյուման եւ Վերջեսը Տրիպոլիում հայտարարել են, որ դատական հայց են ներկայացնելու նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ: