Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շիին, ով Հայաստան է ժամանել «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությունը, կարևորեց Հայաստան - ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) հաջող իրականացումը, ինչպես նաև 2017-2018թթ. համար նոր անհատական ծրագրի մշակումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է իր հարաբերությունները Հայաստանի հետ ու շահագրգռված է շարունակել փոխշահավետ համագործակցությունը։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան - ՆԱՏՕ քաղաքական երկխոսության, տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ ներգրավածության շուրջ։
Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերն ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: