Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի առաջնորդը, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», նշել է, որ դրա «բացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է»։
Բացի այդ Էրդողանը չի բացառել նաև Հայաստանի հետ սահմանի բացման հավանականությունը։
«Ինչո՞ւ չդիտարկենք [սահմանի բացման] հարցը։ Նախկինում մենք այս մասին արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ ամեն ինչ պետք է անենք խաղաղության համար։ Հուսով ենք՝ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղություն կհաստատվի։ Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Մենք ուզում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ կայացվեն առանց հապաղելու: Այժմ տարածաշրջանից դրական ազդանշաններ են գալիս, և մենք հուսով ենք, որ դրանք ի վերջո լավ նորություններ կբերեն»,- ասել է Էրդողանը։