Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորում երեք ուժերի կողմից հրավիրված հանրահավաքում ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հայտարարեց, որ և' լավ խոսքեր է ասելու, և' դառը:
«Լոռեցիներն ուշ են արթնանում, բայց որ արթնանում են, չեն ուզում քնել: Ուզում եմ ամոթանք տալ վանաձորցիներին. Գյումրին, Սևանն ու Գավառը կանգնած են ու ըմբոստանում են շրջանառության հարկի դեմ, բա դուք ո՞ւր եք, դուք համաձա՞յն եք, որ մեզ ապուշի տեղ են դրել»,- հարցրեց Արամ Մանուկյանը` հավելելով, որ վանաձորցիները շատ են համբերատար, հեզ, խելոք ու տանում են իշխանության պատճառած նեղությունները:
«Ինձ թվում ա Ղարաքիլիսան մեր պապերը չեն հաղթել: Ինչո՞ւ եք խեղճացել, ո՞ւմ առաջ եք խեղճացել: Գլուխներդ ձիգ պահելու փոխարեն դուք գնում եք երկրից: Ո՞նց կլինի էսպես, ե՞րբ պետք է ուղղեք ձեր ողնաշարը ու մի երկու հոգու քշեք էս երկրից: Թանկացել է ամեն ինչ` հոսանքը, գազը, ուսման վարձը, բան կա՞, որ չի թանկացել: Մեզ փորձության են ենթարկում, ասում են` սեղմելու ենք մինչև վերջ: Իսկ խեղճությունը խեղճություն է բերելու, բայց կա նաև հակառակը` ըմբոստությունը ըմբոստություն է բերելու: Ոտքի ելեք, ամոթ ա: Եկեք, երկրին տեր կանգնեք, լոռեցինե'ր: Հրանտ Մաթևոսյանն ասում էր` եղունգի չափ խելք ունեցողը հեծնել ա ու տիրում ա, բայց նույն Հրանտն էր ասում, որ` մի թող քեզ վախեցնեն ու վախեցնողի աչքը հանի: Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարող է դառնալ փոքր գավառ, ուր հայը տեղ չունի: Կամ պետք է ասել` հերիք ա, բոլ ա, ռադներդ քաշեք, կամ էլ սպառվելու ենք ու ոչնչանանք: Մենք գնում ենք ու սկսում ենք, դուք գալի՞ս եք: Ով չեկավ, ամոթ նրան: Եկեք ու տեր կանգնեք»,- ասաց Արամ Մանուկյանը: