Բենեդիկտոս 16-րդը իր համաձայնությունն է տվել Հովհաննես Պողոս Երկրորդին սրբերի շարքին դասելու համար, երբ հաստատվել է, որ վերջինս մի միանձնուհու բուժել է Պարկինսոնի հիվանդությունից: Արարողությունը տեղի կունենա մայիսի 1-ին: Իսկ մինչ այդ երկրորդ հրաշքն էլ պետք հաստատվի, որը նրան սուրբ կդարձնի:
Սբ.Պետրոսի բազիլիկ եկեղեցում տեղի ունենալիք արարողությունը կղեկավարի Բենեդիկտոս 16-րդը: Սա Հռոմ այցելելու հրաշալի առիթ է աշխարհի հավատացյալների համար, հատկապես հիմա, երբ շատ է խոսվում այլասերված քահանաների մասին:
Լեհաստանի նախագահ Լեխ Վալեսան հայտարարել էր, որ Հովհաննես Պողոսը արժանի է այդ պատվին, քանի որ նա մեծ դերակատարում է ունեցել Կոմունիզմի դեմ պայքարում. «Առանց նրա ոչ մի միություն չէր լինի Լեհաստանում: Միայն լեհ Պապի եւ միասնականության շնորհիվ քանդվեց Կոմունիզմը Եվրոպայում»:
Բենեդիկտոսը Հովհաննես Պողոսի սրբացնելու հարցը դրել էր Հովհաննես Պողոսի մահվանից մեկ շաբաթ անց:
Ֆրանսիացի միանձնուհի Մարի Սիմոն-Պիերին հավաստիացնում է, որ ինքն արթնացել է պապի մահվանից երկու ամիս անց եւ հայտնաբերել, որ ամբողջովին բժշկվել է. ձախ կողմի թմրածությունն անցել է, ձեռքերը չեն դողացել, կարողացել է մեքենա վարել եւ հանգիստ քայլել, չնայած, որ 4 տարի տառապել է պարկինսոնի հիվանդությամբ:
Մարի Սիմոն-Պիերիի ապաքինումը միլիոնավոր կաթոլիկների համար դարձավ Հովհաննես Պողոս Երկրորդի սրբագործության վառ օրինակ: Հրաշագործ Պապի մասին արդեն ասում են, որ նա կարող է բուժել անգամ անդրշիրիմյան կյանքից:
Համառորեն պտտվող լեգենդները փորձեցին հերքել բժիշկները: Անցած տարի նրանցից մեկը հայտարարեց, թե միանձնուհին ոչ թե Պարկինսոնի, այլ նյարդային հիվանդությամբ է տառապել: Սակայն այդ լուրերը արագորեն հերքվեցին:
Իր գահակալության տարիներին Հովհաննես Պողոս Երկրորդը այցելել է ավել իքան 120 երկիր, փառաբանվել է իր անսահման բարության համար: Նա վայելում էր աշխարհի սերը: