|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
37 օր է պահանջվել, որ դեռեւս 3 տարի առաջ ամերիկյան ծովային հետեւակայինների թալիսմանը դարձած իրաքյան` Դըմ անունով իշուկը ԱՄՆ տեղափոխվի:
Զինծառայողներն ու իշուկը ընկերացել էին, երբ վերջինս զինծառայողներից մեկից ծխախոտ էր «թռցրել» ու կերել:
Երբ 2009-ին ամերիկացիները լքել են Իրաքը, իրենց չորքոտանի ընկերոջ մասին հոգ տանելը հանձնարարել են տեղական ցեղերից մեկի շեյխին: Սակայն արդեն պաշտոնաթող գնդապետ Ջոն Ֆոլսոմը չի կարողացել մոռանալ իշուկին եւ որոշել է նրան ԱՄն տեղափոխել: Իհարկե, պարզվել է, որ դա այնքան էլ հեշտ չէ: Նախ` շեյխը հայտնի իշուկի համար 30 հազար դոլար է պահանջել, հետո համաձայնել է ավելի քիչ գումարին: Երկրորդ` Ֆոլսոմը ստիպված է եղել հաղթահարել բյուրոկրատական բազմաթիվ խոչընդոտներ. հարկ է եղել փաստաթղթեր ներկայացել անասնաբույժներից, գյուղատնտեսության նախարարությունից, մաքսային ծառայությունից եւ ավիաընկերություններից:
Ապրիլի 5-ից սկսված ճանապարհորդությունը բավական թանկ է նստել` 30-40 հազար դոլար: Սակայն Ֆոլսոմի կարծիքով` իշուկն արժանի է դրան: «Հիմա նա ամերիկացի իշուկ է»,- ասում է նա: