Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հայաստանում գնալով աճում է բռնությունների թիվը, այդ թվում` սեռական:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ավագ մասնագետ Ռուբեն Պողոսյանի համոզմամբ` բռնարարքների հիմնական պատճառը քաղաքակրթվածության ցածր մակարդակն է, ինչպես նաեւ հասարակության երեսպաշտությունը:
«Մեզ մոտ երեխան ընդհանրապես սեռական կրթություն չի ստանում, իսկ այն, ինչը բոլորը ծածուկ են պահում, ավելի գայթակղիչ է»,- ասաց նա:
ԵՊՀ սոցիոլոգիայի դասախոս Աննա Ոսկանյանի կարծիքով` օրենսդրությունը պետք է փոխվի, մարդիկ պետք է անտարբեր չլինեն, ոսումնական հաստատություններում էլ պետք է լինեն համապատասխան մասնագետներ, որպեսզի երեխան ստանա սեռական ճիշտ դաստիարակություն:
«Քանի-քանի տեսահոլովակներ են պտտվում հասարակության մեջ, որտեղ այս կամ այն պաշտոնյան ինչ-որ սաունայում զվարճանում է: Իսկ ինչպիսին է լինում դրա արձագանքը. ընդամենը «բաշարեց` արեց»: Բայց Եվրոպան ցույց է տալիս, որ կպատժի ցանկացած մեկին, ով անգամ բռնություն գործելու փորձ կանի»,- ասաց Ա. Ոսկանյանը: