Փոխարժեքներ
04 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
1992 թվականին այս օրը սկսվեց Շուշիի ազատագրական օպերացիան, որից հետո փայլուն հաղթանակ ունեցանք և երկար ժամաակ մենք նշում էինք այդ օրը։ Ցավոք վերջին 3 տարիների ընթացքում այս իշխանության շնորհիվ չենք կարողանում նշել այդ գեղեցիկ հաղթանակը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց զոհված զինծառայողի հայր, «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Արա Ռոստոմյանը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հերգեցին բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակը, որից հետո ՀԿ նախագահը հայտարարությամբ հանդես եկավ․
«Հայրենիքի օրհասական վիճակով իսկապես մտահոգ մարդիկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո սկիզբ առած գործընթացները ցավոք մեզ թույլ չեն տալիս սգալ մեր որդիների կորուստը, քանզի պետականության շարունակական կորուստը, քաղաքական և իրավական փակուղին, անպատժելիության և երկակի ստանդարտների մթնոլորտը շարունակում է իր ձախողված ընթացքը։ Այս իրավիճակում մենք հայրենիքին ամենաթանկը՝ մեր որդիներին նվիրած ծնողներս, բախվելով իրավական պատնեշների, քաղաքական անելանելիությանը և պայքարելով այս ամենի դեմ իրավական մեթոդներով, հանգել ենք այն գիտակցման, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միասնական քաղաքական և քաղաքացիական պայքարի միջոցով, ուստի մենք որոշում ենք ընդունել սկսել ակտիվ պայքար՝ դիրքավորվելով որպես այդ պայքարի առաջամարտիկ»,- ասաց նա։
Արա Ռոստոմյանի խոսքով՝ այս խորհրդանշանակ օրը իրենք հայտարարում են, որ սկսում են նախաձեռնողական պայքար հանուն մեկ նպատակի՝ կասեցնել պետականության գահավիժումը և Հայաստանը դարձնել զարգացած և անվտանգ պետություն։
«Մենք արձանագրում ենք, որ այդ նպատակին հասնելու արդյունավետ և իրատեսական բոլոր ծրագրերի նախապայմանը ներկայիս իշխանության հեռացումն է, ուստի մեր առաջիկա քայլերն է լինելու հասնել կառավարության հրաժարականին, ձևավորել ազգային կառավարություն, ՀՀ-ի, Արցախի և Սփյուռքի առկա ռեսուրսների և մեր դարավոր բարեկամ, հարևանների և դաշնակիցների հետ միասին կառուցել անվտանգային նոր ճարտարապետություն՝ ապահովելով մեր պետության շարունակական զարգացումը և հասարակական խաղաղ գործունեությունը։ Պետք է կասեցնենք համատարած բարոյալքումն ու արժեզրկումը, իսկ հերոսաբար նահատակված զինծառայողների ծնողների հանդեպ ամրագրելնք հասարակական ընդգծված հարգանքի և պետական երախիքի ինստիտուտը»,- նշեց ՀԿ նախագահը։
Արա Ռոստոմյանը դիմեց նաև բոլոր հասարակական-քաղաքական ուժերին՝ միանալու համար իրենց պայքարին՝ միասին կասեցնելու համար պետականության անկումն ու ապահովելու համար Հայաստանի իրական ինքնիշխանությունը։