Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ըստ Reuters-ի գնահատականների՝ ԱՄՆ-ը կրճատում է նավթի արդյունահանումն օրական 1,7 միլիոն բարելով:
Ապրիլի սկզբին՝ մինչ ՕՊԵԿ-ի վերջին գործարքի կնքումը, հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր առաջարկել, որպեսզի կրճատվի ամերիկյան նավթի արդյունահանումը: Սկզբնապես, այս հայտարարությունը չէր համապատասխանում ՕՊԵԿ-ի շահերին։
Ի վերջո, ՕՊԵԿ+ անդամները համաձայնեցին կրճատել արդյունահանումն օրական 9,7 միլիոն բարելով, որը զգալիորեն գերազանցում է վերջին տարիներին ՕՊԵԿ-ի արդյունահանման ծավալների կրճատմանը: ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրները, որոնց հետ համագործակցում է կազմակերպությունը, խոստացան կրճատել արդյունահանումն օրական ևս 10 միլիոն բարելով:
Ապրիլին Սթիվեն Մնուչինը հայտարարեց, որ Էներգետիկայի նախարարությունն ակնկալում է, որ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը մինչև տարեվերջ կկրճատվի օրական 2-3 միլիոն բարելով: Կրճատումները, կարծես, գերազանցել են նախարարության սպասելիքները:
Նավթի արդյունահանման կրճատման անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ, երբ երկրում տնտեսական գործունեությունը կանգ առավ՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ։