Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով եւ մեկնարկեցին փաստաթղթի նախնական քննարկումները։
Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, հաշվետվության ներկայացմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Արթուր Թովմասյանը, մշտական հանձնաժողովների եւ խումբ-խմբակցությունների անդամներ, նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ։
Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի ներկայացմամբ՝ հաշվետու տարում տնտեսական աճը կազմել է 5.5 տոկոս, անվանական արտահայտութամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 118.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 102.3 մլրդ դրամի դիմաց, ծախսերի եւ դեֆիցիտի ծրագրավորված ցուցանիշները, ավելանալով 4590000.0 հազար դրամով, կազմել են համապատասխանաբար 64469737.0 հազար դրամ եւ 8263895.0 հազար դրամ, պետբյուջեի սեփական եկամուտները՝ 23807500.9 հազար դրամ։
Պետական բյուջեի կատարողականի խոհրդարանական քննարկումները կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ պատգամավորական խումբ-խմբակցություններում: