Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-07-07 12:14
Քաղաքական

Մեր պատգամավորների թիվը բավարար էր բյուջեի կատարողականը հաստատելու համար. Շարմազանով

Մեր պատգամավորների թիվը բավարար էր բյուջեի կատարողականը հաստատելու համար. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կառավարության 2016թ. բյուջեի կատարողականի հաստատումից հետո լրագրողներին վստահեցրեց, որ, անկախ «Ծառուկյան» դաշինքի քվեարկությունից, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորների ձայները բավարար էին բյուջեի կատարողականը հաստատելու համար: «Մեր պատգամավորների թիվը բավարար էր, առավել ևս` մեկ ձայնով էլ ավելի էր»,- ասաց նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ եթե «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր «Ելք»-ի հետ չմասնակցի քվեարկությանը, բյուջեի կատարողականը դե յուրե չի հաստատվի:

Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն 54 ձայն ապահովել են, և բացատրեց, որ 53 կողմ է գրանցվել, իսկ ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի «կողմ» քվեարկությունը չի արձանագրվել տեխնիկական պատճառներով, քանի որ կոճակը չի աշխատել, բայց դահլիճում հայտարարվել է, որ նա ներկա է և կողմ է քվեարկել: Բացի դրանից՝ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ գործուղման էր և գրավոր հայտնել էր, որ կողմ է քվեարկելու:

«Ուստի ընդդիմադիրների մտահոգությունը, որ եթե «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեր, բյուջեի կատարողականը չէր անցնի, իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասաց նա և ընդգծեց, որ որևէ մեկը ուրիշի փոխարեն չի քվեարկել: