Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 20-ին Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին է ներկայացրել ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը պարզաբանել է բյուջեի կատարողականի ներկայացման, քննարկման և ընդունման ընթացակարգերը, որին հաջորդել է բյուջեի կատարողականի ներկայացումը:
Մեկ շնչի հաշվարկով՝ ՀՆԱ-ն կազմել է 2 մլն 103,3 հազ դրամ, նախորդ տարվա՝ 1մլն 855,9 հազ դրամի փոխարեն:
Արթուր Հարությունյանն այնուհետև ներկայացրել է նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրված ցուցանիշները.
Արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 125 մլրդ դրամ՝ 2017 թ. համեմատ աճելով 29,3%-ով,
Շինարարության ծավալ՝ շուրջ 52,5 մլրդ դրամ՝ ապահովելով 11,5% աճ,
Գյուղատնտեսության արտադրանքի ծավալ՝ 74,1 մլրդ դրամ,
Միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 161,181 հազ դրամ, 2017 թ. նկատմամբ աճը՝ 3,7%,
Արտաքին առևտրաշրջանառության ծավալ՝ 555,1 մլն ԱՄՆ դոլար, 2017 թ. նկատմամբ ապահովելով 24,9% աճ,
Ապրանքների ներմուծման ծավալ՝ 353 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 22,6%,
Արտահանման ծավալ՝ 202,1 մլն ԱՄՆ դոլար, աճը ՝ 29%,
Գնաճ՝ 1,8%:
2018 թ. պետական բյուջեով պլանավորված 53 մլրդ 813,1 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 54 մլրդ 282,1 մլն դրամ: Ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 100,9%-ով:
«ԱՀ 2018 թ. պետական բյուջեի փաստացի ծախսը կազմել է 104 մլրդ 450,7 մլն դրամ՝ ապահովելով պլանավորված ցուցանիշի 97,2 %-ը: 2018 թ. պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման»,-նշել է ֆինանսների նախարարը:
2018 թ. բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ներկայացնելուց հետո Արթուր Հարությունյանը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:
Ամփոփելով նիստը, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ մայիսի 21-ից մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն բյուջեի կատարողականի վերաբերյալ ոլորտային քննարկումները: