|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
The Wall Street Journal թերթը թողարկել է WikiLeaks-ի նմանակին` SafeHouse անունով: Կայքում տեղեկություններ կարող է զետեղել ցանկացած այցելու, այդ թվում` անանուն, սակայն բոլոր տվյալները խմբագրվելու են The Wall Street Journal-ի խմբագիրների կողմից:
Ավելի վաղ թերթը մերժել էր Ջուլիան Ասանժի առաջարկը` դառնալ WikiLeaks-ի գործընկերը եւ ստանալ ու տպագրել իր տրամադրած փաստաթղթերը:
Ըստ բրիտանական The Guardian-ի` WikiLeaks-ի իր տարբերակն ունի արաբական Al Jazeera-ն`Transparency Unit-ը: Փաստաթղթերի իրենց «զամբյուղների» ստեղծման մասին են հայտարարել նաեւ The New York Times-ը եւ Washington Post-ը: