Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ս. Ս. Ջոյբելի գործերից.
Նրա միակ խնդիրն այն է, որ նա կատարյալ է: Նա վատ է հրապուրելու հարցում, բայց շատ լավ` սփոփելու: Նա չարաճճի է, բայց ջերմ տանը: Երազում է վայրիության ու վտանգի մասին, բայց հիշողությունները մանկական ու ուրախ են: Նա կատարելություն է: Երբ որեւէ մեկը կատարյալ է ստեղծված, բնությունը մյուսներին իմաստություն է տալիս, որպեսզի գոնե մեկ սխալ գտնեն նրա մեջ, ովքեր գտնելու դեպքում հիշում ու մատնանշում են միայն այդ սխալը` մոռանալով մյուս լավ կողմերը:
Ահա, թե ինչու մարդիկ կատարյալ չեն ստեղծվում, որովհետեւ անկատարության դեպքում մարդիկ փնտրում են մարդկանց մեջ լավ կողմեր, որից հետո կտեսնեն միայն այդ լավ կողմերը` մոռանալով բոլոր վատերը:
Այսպիսով` մարդիկ բողոքում են Աստծուն` իրենց ակնկալիքներից քիչ ունենալու համար, բայց մարդը ստանում է այն, ինչին կարող է դիմանալ: Մարդը կատարելությունը չի կարող գնահատել: Սա է մահկանացուների բնույթը` ուրախանալ հայտնագործությունների համար եւ հպարտորեն բարձրաձայնել, որ վատի մեջ լավն են գտել` առանց որեւէ մեկի օգնության...
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ