Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Լոս Անջելես Քլիփերսի» հարձակվող Բլեյք Գրիֆինը ճանաչվել է NBA-ի 2010/11 մրցաշրջանի լավագույն նորեկ:
ԱՄՆ-ի և Կանադայի սպորտային լրագրողների և բասկետբոլային փորձագետների շրջանում անցկացված հարցման արդյունքում բոլոր` 118 ձայնով Գրիֆինն ամրապնդվել է առաջին հորիզոնականում։ Այդպիսի միաձայն քվեարկություն միայն երկու անգամ է եղել, երբ 1983թ. ընտրվել է Ռալֆ Սեմփսոնը, իսկ 1990-ին` Դեւիդ Ռոբինսոնը։
Այս մրցաշրջանի ընթացքում Գրիֆինը միջինում վաստակել է 22,5 միավոր, 12,1 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել 3,8 արդյունավետ փոխանցում։
2010թ.-ին Բլեյքը, Յաո Մինից հետո (2003թ.), դարձել է առաջին նորեկը, ով մասնակցել է «Բոլոր աստղերի» հանդիպմանը։