Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայերն ընդդեմ աշխարհի» պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուն դիտելու համար Հայաստան է ժամանել գերմանաբնակ բռնցքամարտիկ Վահագն Սարգսյանը, սպորտային աշխարհին հայտնի իբրև` Դավիթ Գրաֆ: Կեղծանվան «Դավիթը», ինչպես բացատրեց Վահագնը կապված է իր և Սասունցի Դավթի նմանության հետ: Վերջին մենամարտը, որն անցկացրել է Դավիթը եղել է օգոստոսի 27-ին: Առաջին ռաունդում հայազգի բռնքամարտիկը նոկաուտի է ենթարկել հունգարացի Վիկտոր Շալացին: «Հակառակորդս շատ փորձառու էր, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 55 մենամարտ և 10 տարի էլ ինձնից մեծ է»,- ասաց բռնցքամարտիկը:
Նշենք, որ Շալացի նկատմամբ տարած հաղթանակը Դավիթի 4-րդ մարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ 3-ը նույնպես ավարտել էր ժամանակից շուտ: Սիրողական սպորտում Գրաֆը Գերմանիայի եռակի չեմպիոն է դարձել, իսկ պրոֆեսինալ ռինգ տեղափոխվել է 2011-ին: Այժմ մարզիկը հանդես է գալիս գերմանական «Զայլանդ» ակումբում: Դավիթ Գրաֆը մենամարտում է առաջին ծանր քաշային կատեգորիայում: «Ես բոլոր տվյալներն ունեմ աշխարհի չեմպիոն դառնալու համար դա ուղղակի ժամանակի հարց է»,- եզրափակեց մարզիկը: