կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-02 13:58
Քաղաքական

Կգնանք եկեղեցի, հետո՝ Եռաբլուր. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քվեարկությունից հետո

Կգնանք եկեղեցի, հետո՝ Եռաբլուր. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քվեարկությունից հետո

Սա մեր պայքարի մի հանգրվանն է, չենք կարող տանը նստած մնալ և այդ պայքարը պետք է տանենք բոլոր հնարավոր սահմանադրական եղանակներով. քվեարկություն կատարելուց հետո հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ, հավանաբար, այս անգամ էլ իրենց գնահատականները քիչ կտարբերվեն նախորդ ընտրությունների ժամանակ հնչեցրած գնահատականներից:

Հարցին, թե քննարկե՞լ են, արդյոք, որ եթե էական լինեն ընտրախախտումների ծավալները, ինչ գործողությունների կդիմեն, Հովհաննիսյանը պատասխանեց. «Քննարկման ընթացքի մեջ է այդ ամենը, կսպասենք, որ փակվեն ընտրատեղամասերը, արդյունքները նախնական լինեն, և հետո, ըստ այդմ, մենք կորոշենք, բայց հիմնականը ժողովուրդն ինքը պիտի որոշի՝ գո՞հ է արդյունքներից, թե՞ զգում է, որ հերթական անգամ իր սահմանադրական իրավունքն իրենից գողացվեց»:

«Բոլոր դեպքերում՝ ապրիլի 2-ն է, կգնանք եկեղեցի, հետո՝ Եռաբլուր, հարգանքի տուրք կմատուցենք մեր հերոս տղաներին ու աղջիկներին և հույս կտածենք, որ նրանց արժանի հանրապետություն կունենանք վաղը կամ մյուս օր»,- եզրափակեց Հովհաննիսյանը: