կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-02 13:53
Քաղաքական

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված անձանց ընդհանուր թիվը քվեարկությունից մեկ օր առաջ եղել է 2.564.195

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված անձանց ընդհանուր թիվը քվեարկությունից մեկ օր առաջ եղել է 2.564.195

Քվեարկությանը օրվանից մեկ օր առաջ հրապարակված տեղեկատվության համաձայն` ընտրողների ռեգիստրում ընդգրկված անձանց ընդհանուր թիվը կազմել է 2.564.195 անձ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը:

Նա նշեց, որ, ըստ գտնվելու վայրի, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 28.277 է, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 197, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը` 197, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը՝ 2001:

Մնացական Բիչախչյանը հայտնեց, որ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ, ըստ գտնվելու վայրի, ընտրողների թիվը կազմել է 16.856 ընտրող, իսկ այս ընտրություններին՝ 28.277:

«Թվային աճի հիմնական պատճառներից մեկն այն է, որ, ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, այս ընտրություններին, ըստ գտնվելու վայրի, ընտրողների ցուցակներում ընդգրկվելու իրավունք ունեցան նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները: Եթե մյուս դեպքում նման դիմում կարող են ներկայացնել այլ համայնքի հաշվառում ունեցողները, հաձնաժողովի անդամների դեպքում կարող է դիմել նաև նույն համայնքի, սակայն այլ ընտրական տեղամասոմ ընտրելու իրավունք ունեցող անձը»,- ասաց նա: