|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը հայտնում է, որ վերցրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը և միացել ԱԺ «Հայաստան» խմբակցությանը։
«Սիրելի հայրենակիցներ, այսօր ստանձնել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը և միացել ԱԺ «Հայաստան» խմբակցությանը։
Հաշվի առնելով, որ օրհասական այս օրերին Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կանգնած են անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական լուրջ մարտահրավերների առաջ, անդավաճան մնալով իմ և հարազատ կուսակցության որդեգրած սկբունքներին, այսուհետ պայքարը շարունակելու եմ նաև ՀՀ-ի ԱԺ-ի պատգամավորի կարգավիճակում։
Շնորհակալություն վստահության համար։
Աստված պահապան մեր Հայրենիքին և հայ ժողովրդին»։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանի մանդատից հրաժարվելուց հետո, ըստ ընտրական ցուցակի, պատգամավոր է դարձել ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը։